Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նամակները, որոնց մեջ նրա գրած հոդվածներն են, արդեն մեկ շաբաթ է` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը փոստին չի հանձնել:
Նիկոլ Փաշինյանն անցած հինգշաբթի օրվանից սկսել է ծրարով իր հոդվածներն ուղարկել «Հայկական ժամանակին», որոնք այդպես էլ տեղ չեն հասել: Երեկ «Հայփոստի» մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը թերթի հետ զրույցում ասել է, որ երեկվա դրությամբ «Հայփոստի» Արթիկի բաժանմունք Նիկոլ Փաշինյանի անունով որեւէ ծրար չի ստացվել, եւ նամակների տեղ չհասնելու խնդիրը փոստի գործունեության հետ կապված չէ: Այսինքն, նամակները «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս չեն եկել եւ «Հայփոստին» չեն հանձնվել:
Նիկոլ Փաշինյանի եւ «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների նամակները փոստին հանձնելը նշված ՔԿՀ-ի վարչակազմի պարտավորությունն է:
«Հայկական ժամանակի» թղթակցին ՔԿՀ-ից խնդրի առնչությամբ պաշտոնական պարզաբանում ստանալ չի հաջողվել: Երբ «Արթիկ» ՔԿՀ-ում հարցման մասին տեղեկացել են, համապատասխան պաշտոնյաների հետ կապվելը դարձել է անհնար:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























