Հայտնի դերասանի դուստրը վթարի է ենթարկվել Պոդուշկինո էլիտար գյուղի մերձակայքում:

Տհաճ իրավիճակը տեղի է ունեցել 22-ամյա Սաշա Յարմոլնիկի հետ, երբ նա վերադառնում էր հոր մոտից:

Իր «Մերսեդես SLK» մեքենայի ղեկին նա երթեւեկելիս է եղել Պոդուշկինյան խճուղով, երբ ճանապարհի 6-րդ կմ-ին նրան է բախվել «Ֆորդ Ֆոկուս» մեքենան: Նախկին զինվորական Նիկոլայ Ֆ.-ն սխալ շրջադարձ է արել եւ բախվել Յարմոլնիկի դստեր մեքենային:

Արդյունքում Ալեքսանդրայի թանկարժեք մեքենայի առաջամասին լուրջ վնաս է հասցվել: Աստղային վարորդուհին չի տուժել: