Հնդկաստանի զորահրամանատար, ՌՕՈւ-ի ավիացիայի մարշալ Արջան Սինգհը մահացել է 99 տարեկանում: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իմ միտքը նրա ընտանիքի եւ նրանց հետ է, ովքեր սգում են ականավոր զինվորականի եւ հրաշալի մարդու, ՌՕՈւ-ի ավիացիայի մարշալ Աջան Սինգհի մահը: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Մոդին:

Նա հավելել է, որ «Հնդկաստանը երբեք չի մոռանա 1965 թվականին Պակիստանի դեմ պատերազմի ժամանակ Սինգհի փայլուն հրամանատարությունը»:

Հնդկական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սինգհը հգիվանդանոցում էր եւ մահացել է սրտի կանգի հետեւանքով: