Դեկտեմբերի 9-ին Դոնի Ռոստովում մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել, այն  բախվել է մարդատար մեքենային։ Վթարի արդյունքում տուժել է 13 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեքենայում 3 մարդ է եղել, մնացած 10-ը գտնվել են ավտոբուսում։ Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, 25 մարդ է եղել, բոլոր վիրավորները հոսպիտալացվել են»,- ԱԻՆ-ից պատմել են գործակալությանը։