Երկրագնդի բնակիչների քառորդ մասը տարվա ընթացքում այս կամ այն դեպքում կաշաք է տվել: Այդ մասին վկայում են հետազոտության արդյունքները, որ անցկացրել է Transparency International կազմակերպությունը:
Ավելի շատ կաշառք տալիս են Աֆրիկայի երկրներում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում:
Նախկին խորհրդային երկրներում կաշառք տալիս են բնակիչների 32 տոկոսը:
Բալկանյան երկրներում եւ Թուրքիայում այս ցուցանիշը կազմում է 19 տոկոս, Եվրամիության եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում՝ 5 տոկոս: ԽՍՀՄ երկրներում ամենացածր ցուցանիշը Վրաստանում է, որտեղ կաշառք տվել են միայն հարցվածների 3 տոկոսը: Հայաստանում կաշառատուների ցուցանիշը կազմում է 22 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 47 տոկոս:





























