Ուելսի արքայազն Չարլզը չի ուզում օգտագործել Բուքինգեմյան պալատը որպես նստավայր, որտեղ նա կապրի գահը զբաղեցնելուց հետո, գրում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով աղբյուրը։

Նշում են, որ արքայազն Չարլզն իրեն հարմարավետ է զգում լոնդոնյան Քլարենս հաուզ նստավայրում։ Հենց այդտեղ են նա ու դքսուհի Քամիլան ուզում շարունակել իրենց կյանքը։

Արքայազնի կարծիքով՝ ավելի ձեռնտու է Բուքսինգեմյան պալատի դռները բացել հանրության համար։