Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին եւ «ԵվրԱզԷս»-ի միջպետական խորհրդին։




























