Աշխարհի ամենաերիտասարդ միրիարդատեր Մարկ Ցուկերբերգը, ով Facebook-ի հիմնադիրն է, համաձայնել է իր կարողության կեսից ավելին նվիրաբերել բարեգործական նպատակներով։ The Wall Street Journal-ը հայտնում է, որ Ցուկերբերգն այսպիսով դարձել է թվով 16-րդ միլիարդատերը, ով The Giving Pledge ակցիայի շրջանակում համաձայնել է հրաժարվել իր կարողության կեսից հօգուտ բարեգործության։
Նշենք, որ The Giving Pledge ակցիայի մասնակիցներ են նաեւ America OnLine ընկերության համահիմնադիր Սթիվ Քեյսը, Yahoo-ի բաժնետեր Կարլ Իքանը եւ ֆինանսիստ Մայքլ Միլքենը։
Հիշեցնենք, որ The Giving Pledge ակցիան գործարկել են երկու այլ միլիարդատերեր Ուորեն Բաֆեթն ու Բիլ Գեյթսը։





























