Ղրղըզստանի հարավում տեղի ունեցած անկարգություններն ի ցույց դրեցին ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կատարելագործման անհրաժեշտությունը, դեկտեմբերի 9-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ երկրների ԱԳՆ, ՊՆ ղեկավարների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստում, որ կայանում է  Մոսկվայում:

Նրա խոսքով, ներկայիս նստաշրջանը հատուկ նշանակություն ունի եւ միտված է որակապես արդիականացնել կազմակերպության գործունեությունը անդամ-պետությունների շահերի պաշտպանության հարցում:

«Մեզ համար ակնհայտ է, որ Ղրղըզստանի իրադարձությունները փորձարկում դարձան կազմակերպության համար: Համատեղ ուժերով միջոցառումների համալիր իրականացվեց, որը օգնեց կայունացնել իրավիճակը»,- ասել է Լավրովը:

Նա նաեւ հայտնել է, որ ՀԱՊԿ գագաթաժողովից հետո նախագահությունը կանցնի Բելառուսին: