Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պետք է պատասխան տա հակամարտությունների կարգավորմանն շուրջ ուշացած խաղաղ նախաձեռնությունների համար, դեկտեմբերի 9-ին հայտարարել է ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ, ընդդիմադիր «Ազատ դեմոկրատների» ղեկավար Իրակլի Ալասանիան, հայտնում է «Վզգլյադ» թերթը։
Մեկնաբանելով վրացի առաջնորդի պատրաստակամությունը՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան վերադարձնելու համար չդիմել ռազմական միջոցների, Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ աբխազների հետ պատերազմի չվերսկսման եւ փախստականների վերադարձի մասին հռչակագիրը նախագահի համար ինքը պատրաստել է դեռ 2005-ին։ «Սահակաշվիլին հրաժարվեց՝ ձեռքից բաց թողնելով պատմական հնարավորությունը»,- ասել է նա։ Ալասանիան նախագահին խոստացել է, որ նա «պատասխան է տալու դրա համար»։
«Ե՜վ վրացիները, ե՜ւ աբխազները, ե՜ւ օսերը Սահակաշվիլիի հայտարարություններին սպասում էին դեռ 2005 թվականին, այժմ դրանք ուշացած են»,- հայտարարել է Ալասանիան։





























