Թեհրանում ուսանողների օրը ձերբակալվել են պոլիտեխնիկական համալսարանի 15 ուսանողներ, հայտնել է ընդդիմության պաշտոնական kaleme.com կայքը:
Նախնական հետաքննությունից հետո, 10 երիտասարդների ազատ են արձակել, իսկ 5-ին ծեծի են ենթարկել ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները եւ տեղափոխել Էվին բանտ:
Ուսանողների օրը, որ ավանդաբար Իրանում անցկացվում է դեկտեմբերի 7-ին, Թեհրանի պոլիտեխնիկական համալսարանի մոտ հազար ուսանողներ ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի:





























