Բրիտանական «Բրիթիշ պետրոլիում» ընկերության վրացական ներկայացուցչությունում մանրամասնել են նավթատարի վրա կատարված դիվերսիան:
Ընկերությունում հայտնել են, որ Էրզրումի մոտ արտահոսքի մասին տեղեկություն է ստացվել: «Տեղեկությունը տարածել է BOTAS ընկերությունը, որն էլ խնդրել է դադարեցնել նավթի մղումը: Նրանց տեղեկություններով, Էրզրումի մոտ փորձել են նավթ գողանալ»,- ասել են BP-ից: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կպարզի, թե ով է իրականացրել դիվերսիան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի էներգետիկայի նախարարությունն ու BP-ն հայտնել էին, թե նավթի մղումը դադարեցվել է նավթատարի վթարի պատճառով, որը եղել էր դիվերսիայի արդյունքում: Դիվերսիան եղել էր դեկտեմբերի 6-ի գիշերը:
Միջադեպը չի ազդել նավթի արդյունահանման եւ արտահանման վրա:



























