Տեսանյութը, որ նկարել են Օհայո նահանգի պարեկային մեքենաներում տեղադրված տեսախցիկները, ավելի շատ նման է GTA խաղին, քան իրական կյանքի: 17-ամյա մի դեռահաս առեւանգել է մեծ բեռնատարն ու փորձել թաքնվել ոստիկանների հետապնդումներից:

Իրավապահներին չի հաջողվել հանգնեցնել ահռելի մեքենան 83 կմ տարածության վրա: Հետապնդման ընթացքում դեռահասը տակով է արել չորս ոստիկանական մեքենա եւ անհամար քանակությամբ քաղաքացիական մեքենաներ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Դեռահասին հաջողվել է կանգնեցնել, երբ նա, ի վերջո, բախվել է մեծ արգելապատնեշի: