Մադրիդի Ռեալի լեհ դարպասապահ Եժի Դուդեկը Օսերի խաղացող Ռոյ Կոնտուի հետ բախվելու հետեւանքով կոտրել է ծնոտը: Ռեալի պաշտոնական կայքը հաղորդում է, որ վերականգնման համար կպահանջվի վեց շաբաթ:

AS-ի տվյալներով, Օսերի հետ հանդիպումը Դուդեկի համար կարող է վերջինը լինել Ռեալի կազմում: Նա առաջին անգամ էր խաղում Մոուրինյոյի աշխատանքի ընթացքում:  Դարպասապահի պայմանագիրն ավարտվում է 2011թ. հունիսին: