Երեւանում Եվրամիություն-Հայաստան համագործակցության թեմայով կկայանա համաժողով։ Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Գերատեսչությունների ղեկավարներին հրահանգվել է ապահովել եվրաինտեգրացման պատասխանատու փոխնախարարների մասնակցությունը համաժողովում։