«Ոսկե գրամոֆոն»-ի մրցանակաբաշխությանը Ֆիլիպ Կիրկորովի կազմակերպած ծեծուջարդը ստիպել է արագ կարգով փոփոխել հեռուստաալիքների ամանորյա հաղորդումները: Հեռուստաընկերությունների հաղորդավարներն ու լրագրողները բոյկոտ են հայտարարել երգչին:
Lifenews-ի փոխանցմամբ, այժմ որոնում են այլ երգիչների, որոնք կարող են կատարել Կիրկորովի համար նախատեսված երգերը:
«Ձայնագրության նոր գրաֆիկը, որ պայմանավորված է Կիրկորովին ցանկից հանելու հետ, պետք է այսօր ուղարկվի այս շաբաթավերջին»,- Lifenews-ին հայտնել են «Օստանկինո»-ից:
Չափից դուրս տաքարյուն Կիրկորովին կփոխարինի նրա մշտական մրցակից Նիկոլայ Բասկովը:




























