WikiLeaks-ի հաջորդ հրապարակումը կապված է ԱՄՆ պետքարտուղարության այն զեկույցների հետ, որոնք ներկայացնում են, թե ինչ է կատարվում Կուբայում գտնվող Գուանտանամո բանտում, որտեղ պահվում են Իրաքում եւ Աֆղանստանում ձերբակալված դատապարտյալները:
Սպասվելիք արտահոսքի մասին հայտնել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի մտերիմը: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնալու է բանտից ազատված, ապա կրկին ահաբեկչական գործունեության վերադարձած ահաբեկիչների մասին:
Հարկ է նշել, որ նախօրեին երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Գուանտանամո բանտի փակմանը: Չփակելու օրինագծին կողմ են քվեարկել 212, դեմ՝ 206 կոնգրեսականներ:




























