Բասկետբոլի Արգենտինայի լիգայում Պենյարոլի 32-ամյա խաղացող Լեոնարդո Գուտիերեսը Բոկա Խունիորսի հետ խաղում 15 անգամ երեք միավորանոց դիպուկ նետում է կատարել: 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոնն ու 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը, որը երկու մետր հասակ ունի այդ խաղի ընթացքում կատարել է երեք մետրանոց նետման 25 փորձ: Համեմատության համար նշենք, որ հյուսիսամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մեկ խաղում երեք մետրանոցների ռեկորդը հավասար է 12 դիպուկ նետման: