Թուրքիայի Սանջաքթեփե թաղամասում տաքսիով ընկերոջ տունը փնտրող Ալի Գենջերը փորձել է անցորդներից հարցնել հասցեն եւ կրակահարթի տակ հայտնվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ տաքսու վարորդը ոստիկանությանը պատմել է, թե Ալի Գենջերը չի կարողացել գտնել ընկերոջ տունը եւ խնդրել է իրեն կանգնել, որպեսզի նա փողոցում կանգնած անցորդներից ճշտի հասցեն։ «Փողոցում երկու հոգի էին կանգնած, որոնց եւ Ալին հարցրեց, թե ինչպես գտնել իր ուզած հասցեն։ Այդ երկու անձնավորությունն առանց խոսելու սկսեցին կրակել Ալիի ուղղությամբ»,-նշել է տաքսու վարորդը, ով անմիջապես վիրավորված ուղեւորին տեղափոխել է հիվանդանոց:




























