Սուդանում դեկորատիվ օծանելիք օգտագործելու համար տուգանել են 7 տղամարդու։  Reuters-ը նշում է, որ սուդանցի մոդել տղամարդիկ օծանելիք են օգտագործել մասնակցելու համար «Սուդանի հաջորդ թոփ-մոդել» շոուին։ Նրանց պաշտպանը դատարանում նշել է, որ շոուներին մասնակցող բոլոր տղամարդիկ էլ դիմահարդարմամբ են մասնակցում շոուներին, բայց դատավորը չի ընդունել պաշտպանի փաստարկները:

Տղամարդ մոդելները պետք է, որպես տուգանք վճարեն 80 դոլար։ Նշենք, որ Սուդանի համապատասխան օրենքով հասարակության շրջանում անհարիր պահվածքի համար սահմանված առավելագույն պատիժը՝ մտրակով 40 հարվածը եւ ազատազրկումն է։