Ըստ շրջանառվող լուրերի, կադրային «մաքրումները» Հայաստանում չեն ավարտել Երեւանի քաղաքապետի եւ արդարադատության նախարարի պաշտոնանկությամբ: Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, հեռացվել են նախագահի աշխատակազմի չորս աշխատակիցներ, այդ թվում գլխավոր հաշվապահ Անահիտ Զաքարյանը, ում կասկածում են հարյուր հազարավոր դոլարների ֆինանսական մեքենայությունների մեջ:

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար  Արմեն Արզումանյանը սահմանափակվել է տեղեկությամբ, որ ներկայումս պետության ղեկավարի աշխատակազմում լայնածավալ ֆինանսական ստուգումներ են անցկացվում: