Դեկտեմբերի 8-ին Վանաձորում մտավորականների, ուսանողների, երիտասարդական տարբեր միությունների հավաք է տեղի ունեցել՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման:

Նրանք պահանջել են Ազգային Ժողովից մերժել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որոնցով դուռ է բացվում Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու համար: Հավաքվածները ստորագրահավաք են կազմակերպել եւ ստորագրությունների ցանկն ուղարկվել  Ազգային ժողով: