Վրացի գործարար Թամազ Էլիզբարաշվիլին, ով ավելի վաղ ձերբակալվել էր կաշառատվության գործով, ազատ է արձակվել 6 միլիոն լարի (մոտ 3,4 մլն դոլար) գրավի դիմաց: Այդ մասին հայտնում է IPN-ը:
Ավելի վաղ գրավի դիմաց ազատ էին արձակվել գործով անցնող մի քանի այլ անձինք:
Սակայն նրանց դեպքում գրավի գումարը ավելի փոքր էր՝ 5 հազարական լարի:
Թամազ Էլիզբարաշվիլին ղեկավարում է «Էլիզի Գրուփը», որը Վրաստանում ծխախոտի խոշորագույն ներմուծողներից է: Գործարարը ձերբակալվել էր անցած ամառ. նրան մեղադրել էին հոգեբանների կաշառելու մեջ, որոնք պետք է ախտորոշում անեին բանտում գտնվող նրա որդու համար:




























