Աշոտ Քոչարյանը նշանակվել է Լիբանանում Հայաստանի դեսպան:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Քոչարյանին Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Բեյրութ): Հիշեցնենք, որ մինչ այդ Աշոտ Քոչարյանը զբաղեցնում էր Հնդկաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Աշոտ Օսիկյանը նշանակվել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ: