Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը մինչեւ 286-ի է հասել, հայտնել է երկրի ազգային վթարափրկարարական ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն:

«Մեխիկոյում՝ 148, Մորելոսում՝ 73, Պուեբլեում՝ 45, Մեխիկոյի նահանգում՝ 13, Գերերոյում՝ 6, Օախակայում՝ 1, ընդամենը՝ 286»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ մոտ 200 հայտարարություն են ստացել ավերիչ երկրաշարժից հետո մարդկանց կորելու մասին:

Մեքսիկայում 7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մեխիկոյում: