Անանուն տղամարդը Սանկտ Պետերբուրգում զանգահարել է 112 ծառայություն եւ ասել, թե իրեն խնդրել են փոխանցել, որ մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է հնչելու, եթե իրեն մեկ ժամվա ընթացքում 1 մլն դոլար չփոխանցեն, հայտնում է «Ֆոնատկա.ռու»–ն։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն, որը 33-ամյա տեղաբնակ է։ Նա հայտնել է, որ զանգը կատարել է խուլիգանություն անելու համար։

Հարուցվել է քրեական գործ։