ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում Հետաքննությունների դաշնային բյուրոն ահաբեկչական գործողություն իրականացնելու կասկածանքով ձերբակալել է Բալթիմորի բնակիչ, 21-ամյա Անտոնիո Մարտինեսին, որը վերջերս իսլամ է ընդունել եւ դարձել է Մուհամեդ Հուսեյն, գրում է Washington Post-ը: Նա ցանկացել է պայթեցնել զինակոչիկների հավաքակայանը: Մուհամեդի մտադրությունների մասին իրավապահներն իմացել են Facebook-ում նրա թողած հայտարարության շնորհիվ: