CNN հեռուստաընկերությունը կազմել է ամանորյա տոնական օրերն անցկացնելու համար ամենանախընտրելի քաղաքների ցուցակը: Առաջին տեղում հայտնվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը, երկրորդ տեղում գերմանական Նյուրնբերգն է: Երրորդ տեղն անսպասելիորեն զբաղեցրել է Բելառուսի Պոգոստ գյուղը, ուր հասնելու բոլոր դժվարությունները լիովին կփոխհատուցվեն տոնական արարողությունների յուրօրինակությամբ: Քրիստոնեությունում տեղ գտած հեթանոսական ծեսերն այստեղ մատուցվում են սկզբնական անաղարտությամբ, հաղորդում է Ինտերֆաքսը:
Ցուցակի չորրորդ տեղում ավստրիական Զալցբուրգն է: Վարկանիշում տեղ են գտել նաեւ Սիդնեյը, Լոնդոնը եւ Նյու Յորքը:





























