YouTube-ում հայտնվել է բացառիկ տեսահոլովակ վագրաձիու եւ գնու այծքաղի ձագերին փրկող գետաձիու մասին:

Տեսահոլովակի հեղինակը Հարավային Աֆրիկայի բնակիչ Թոմ Յուլն է, որը նախկինում եղել է բնության պահպանության կազմակերպության աշխատակից, իսկ այժմ Տանզանիայի տուրիստական ընկերություններից մեկի համասեփականատերն է:

Տեսահոլովակի գլխավոր հերոսը Տանզանիայի հյուսիսում գտնվող հռչակավոր «Սերենգետի» ազգային պարկի գետաձին է, որը Վիկտորիա լիճը թափվող Մաարա գետի ջրերում խեղդվելուց փրկել է կենդանիների ձագերին: