Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում հանհարավաք է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի: Սա առաջին միջոցառումն է, որ կազմակերպում են WikiLeaks-ի կողմնակիցները: Նրանք պատրաստվում են ակցիաներ կազմակերպել ողջ աշխարհում, հաղորդում է WL Central կայքը՝ WikiLeaks-ի ոչ պաշտոնական տեղեկատվական ռեսուրսը:
Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց, նրանց մի մասը ձեռքներին ունեցել են ծնունդով ավստրալացի Ջուլիան Ասանջի դեմքով լուսանկարներ:
«Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք WikiLeaks-ին, որպեսզի պաշտպանենք ազատ տեղեկատվություն ստանալու մեր իրավունքը, որպեսզի պաշտպանենք տեղեկանալու իրավունքը, թե ինչի են ընդունակ մարդիկ, որոնց մենք ընտրել ենք»,- հայտարարել է հանրահավաքի կազմակերպիչ Ջեսիկա Փեյնը:
Հանրահավաքին ընթերցվել է հայտնի լրագրող Ջոն Պիգլերի հայտարարությունը: «Ջուլիան Ասնաջի պաշտպանությունը իմ կյանքի ամենակարեւոր հարցերից մեկն է: Այսօր աշխարհում երկու գերտերություն կա. Վաշինգթոնի ռազմական ուժն ու հասարակական կարծիքի ու արդարության ուժը, որը ներկայացնում է WikiLeaks-ը»,- ասված է հայտարարության մեջ:





























