Այս գիշեր՝ ժամը 02.36-ին 3,7 մագինտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Վանա լճի ափին գտնվող Ախլաթ քաղաքից 12 կիլոմետր հարավ: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Թուրքական աղբյուրներն այլ մանրամասներ չեն հաղորդում: Չի նշվում նաեւ զոհերի եւ ավերածությունների մասին: