«Իրենց ներքին հարցն է եղել, իրենք են որոշում,ճիշտն ասած, մանրամասն տեղեկանալն էլ ինձ թվում է մեր խնդիրը չէ»,-NEWS.am-ին ասել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը՝ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի առնչությամբ:

Հարցին, թե այս փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա իրենց աշխատանքի վրա, Գասպարյանը  պատասխանել է. «Ես չգիտեմ, թե ով կլինի, բայց ինչը կապված է աշխատանքի հետ, մենք դեմ ենք գնացել այն ծրագրերին, որոնք չեն բխում երեւանցու շահերից ու հակասում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որդեգրած սկզբունքներին ու ծրագրերին»,-ասել է  ֆրակցիայի նախագահը՝ վստահեցնելով, որ ով էլ լինի քաղաքապետ աշխատելու են նույն ձեւով: «Վաղը ով ուզում է լինի քաղաքապետ, էլի կլինեն նման խնդիրներ, եթե ինչ-որ բան մեր դիրքորոշմանը դեմ կլինի՝ մենք կընդդիմանանք»: