PayPal վճարային համակարգն ԱՄՆ Պետդեպարտամենտի պահանջով արգելել է վճարումներ ընդունել Wikileaks-ի հաշիվներով:
«Պետդեպարտամներն ընկերությանը հայտնել է, որ Wikileaks կայքի խմբագրության գործողություններն ԱՄՆ-ում անօրինական են: Համապատասխան նամակը ստացել է վճարային համակարգի ղեկավարությունը»,- հայտնել է PayPal-ի փոխնախագահ Օսաման Բեդյեն: Այդ կապակցությամբ PayPal դադարեցրել է դրամական փոխանցումները Wikileaks-ի հասցեով: PayPal-ի օրինակին են հետեւել Visa-ն ու MasterCard-ը նաեւ Amazon.com-ն ու շվեյցարական PostFinance բանկը:
Պետքարտուղարությունում հերքում են PayPal-ի վրա ճնշում գործադրելու փաստը:
«ԱՄՆ Կառավարությունը Wikileaks-ի առիթով PayPal-ին նամակ չի գրել: Դա սուտ է», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամների հասարակայնության հետ կապերի քարտուղար Ֆիլիպ Քրոուլին, գրում է Gazeta.ru-ն:
WikiLeaks-ի եւ Մեծ Բրիտանիայում ձերբակալված Ջուլիան Ասանժի կողմնակիցներն անցել են հարձակման: Դեկտեմբերի 9-ին մի քանի ժամով շարքից հանվել են Շվեդիայի Կառավարության, Visa-ի եւ MasterСard-ի կայքերը: Հաքերները հայտարարել են, որ հերթը ԱՄՆ-ի Ավստրալիայի, Ֆրանսիայի կառավարությունների, PayPal-ի եւ Amazon.comի կայքերինն է:





























