Լոնդոնում ուսման վարձի բարձրացման դեմ բողոքող ուսանողները քարեր եւ ներկով շշեր են նետել արքայազն Չարլզի եւ Կամիլայի ավտոմեքենայի վրա: Ոստիկանության եւ ուսանողների բախման հետեւանքով տուժել է 19 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Յոթ ուսանողներ ձերբակալվել են, գրում է ՌԲԿ-ն:
Ուսանողները փորձել են ներխուժել խորհրդարանի տարածք: Թագավորական ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: Նրանք շարունակել են իրենց ճանապարհը:





























