Երեկ իշխանական շրջանակներում քննարկում էին, թե ով կարող է փոխարինել պաշտոնանկ արված արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ գրում է «Ժամանակ»-ը: Թերթի տեղեկություններով, երեկվա դրությամբ շրջանառվում էր երեք անուն. Սերժ Սարգսյանի խորհրդական Գեւորգ Կոստանյան, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյան եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան: Ըստ շրջանառվող լուրերի՝ հնարավոր է, որ եթե Դանիելյանի պաշտոնում նշանակվի Հովսեփյանը, վերջինիս փոխարեն գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: