Մինչեւ եկող տարվա մարտի 1-ը Հայաստանում շահագործվող մեքենաներում տեղադրված գազի բալոնները նույնպես պիտի առանձին տեխզննում անցնեն եւ կտրոն ունենան, որը նույնպես պետք է փակցվի ավտոմեքենայի դիմապակուն, գրում է օրաթերթը եւ սեփական մեկնաբանությունը ներկայացնում:

«ՉԻ». Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ չի կարելի ավտոմեքենաների ընդհանուր տեխզննման ժամանակ «տեխզննել» նաեւ գազի բալոնները: Պատասխան. որովհետեւ այս տարբերակով հնարավորություն է ստեղծվում վարորդներից լրացուցիչ գումարներ պոկել: Եվ ընդհանրապես` իշխանությունները ճիշտ կանեն, եթե զարգացնեն այս մարտավարությունը եւ առանձին տեխզննման ենթարկեն ավտոմեքենաների ղեկերը, դռների բռնակները, ամրագոտիները, մոխրամանները եւ (որ ամենակարեւորն է) հայելուց կախված «եղեւնիները»: