Լոնդոնի շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրի օրը` դեկտեմբերի 9-ը համընկավ Հիկարու Նակամուրայի ծննդյան օրվա հետ: Վլադիմիր Կրամնիկն առատաձեռն գտնվեց եւ սկզբնախաղում Նակամուրային նվիրեց ձին: Նակամուրան նվերն ընդունեց ու չնայած Կրամնիկի ջանքերին հասավ հաղթանակի:

Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոն Վիշի Անանդի հետ պարտիայից առաջ կարողացավ առավելության հասնել Մայքլ Ադամսի նկատմամբ: Երկրորդ հաղթանակը տարավ Լյուկ Մաքշեյնը` այս անգամ Նայջել Շորթի նկատմամբ: Միայն Անանդը ոչ ոքի խաղաց:

London Chess Classics (մրցանակային հիմնադրամը` 145 հազար եվրո)

Երկրորդ տուր

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 0:1
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մայքլ Ադամս (Անգլիա) - 1:0
Նայջել Շորթ (Անգլիա) - Լյուկ Մաքշեյն (Անգլիա) - 0:1
Դեւիդ Հաուել (Անգլիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 0,5:0,5

Մրցաշարային վիճակը երկու տուրերի հետո. Մաքշեյն - 6, Նակամուրա - 4, Կրամնիկ, Կարլսեն, Ադամս - 3-ական, Անանդ - 2, Հաուել - 1, Շորթ - 0