Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է: 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950թ.-ից աշխարհում դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը: Վերոհիշյալ հռչակագրի հիմքում ընկած` մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պատկերացումները ձեւավորվել են դեռեւս հունական անտիկ շրջանի փիլիսոփաների օրոք, եւ սկզբունքները, փոխանցվելով դարեդար, հիմնականում մնացել են անփոփոխ: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ամրագրվել են նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում քաղաքական ուժեր, մի շարք միջազգային եւ հայաստանյան հասարակական կազմակերպություններ եւ այլն:

Համաշխարհային հանրության համար Մարդու իրավունքների պաշտպանությունը առաջնահերթ է եւ աներկբա:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ամրագրվել են նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում: Հայաստանում ներդրվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Երեւանում մի շարք միջոցառումներ կանցկացվեն։ Օրվա առթիվ Հայ ազգային կոնգրեսն այսօր՝ ժամը 16-ին, երթ կանցկացնի, որի օրակարգում քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջն է: