Օսլոյում այսօր՝ դեկտեմբերի 10-ին կայանալու է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը:
Սակայն այս տարվա դափնեկիրը՝ բանտում գտնվող չինացի այլախոհ Լյու Սյաոբոն այն չի կարող ստանալ: Նաեւ նրա փոխարեն ստացող չի լինի: Լյուի կինը գտնվում է տնային կալանքի տակ, դա կլինի առաջին դեպքը 1936թ.-ից, երբ Նոբելյան մրցանակը որեւէ մեկը չի կարող ստանալ:
6 երկրներ, այդ թվում Ռուսաստանն ու Իրանը, բոյկոտել են մրցանակաբաշխությունը:
Իսկ չինական իշխանությունները, վրդովված Լյու Սյաոբոյին մրցանակ հանձնելու փաստից, որոշել են սեփական «Նոբելյան մրցանակ» սահմանել: Չինական մրցանակը՝ Կոնֆուցիոսի անվամբ, հանձնվելու է Թայվանինախկին փոխնախագահին:



























