Բրյուսելում դեկտեմբերի 13-ին կայանալու է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությունը:

Հանդիպման նախագահը կլինի ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Խորհրդակցությանը ակնկալվում է հայկական պատվիրակության մասնակցությունը:

Նշենք, որ ԵՄ ծրագրի կետերից մեկը վիզային ռեժիմի մեղմացումն է:

«Արեւելյան գործընկերության» ծրագիրը միտված է ԵՄ-ին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի քաղաքական ու տնտեսական մերձեցմանը, բայց չի ենթադրում անդամակցություն: