Դեկտեմբերի 8-ին ժամը 16.30-ի սահմաններում քլորից թունավորման դեպք է գրանցվել Խորենացու փողոցի 1-ին նրբանցքում գտնվող Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ թունավորման հետեւանքով 2002 թ. ծնված Աշոտ եւ 2004 թ. ծնված Էդուարդ Սիմոնյանները, 2005 թ. ծնված Արշակ Ղամբարյանը, 2005 թ. ծնված Ալեքսանդր Կարապետյանը եւ 2006 թ. ծնված Վահրամ Ներսիսյանը հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 2003 թ. ծնված Ջանիկ Եսայանը, 1996 թ. ծնված Մանուկ Մինասյանը, 1997 թ. ծնված Արման Ղանդիլյանը եւ 1996 թ. ծնված Արշակ Մարգարյանը` «Մուրացան» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:





























