Նիդեռլանդների ոստիկանությունը միջազգային MasterCard եւ PayPal վճարային համակարգերի վրա կիբերհարձակումների կասկածանքով ձերբակալել է 16-ամյա մի դեռահասի, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հոլանդական դատախազությանը:
Վճարային համակարգերը ենթարկվել են հարձակման, երբ դադարեցրել են սպասարկել Wikileaks-ին:
Հաքերը, ում անունը չի հաղորդվում, ձերբակալվել էր Հաագայում, ասված է դատախազության հայտարարության մեջ:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ դեր է նա կատարել կիբերհարձակումներում:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, The Anonymous խմբի հաքերները հաղորդագրություն էին տարածել, որ վրեժխնդիր են լինելու Wikileaks-ի աշխատանքը խոչընդոտելու համար: Ծննդյան տոներին հաքերների հարձակմանն են ենթարկվելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի կառավարությունների, Ինտերպոլի կայքերն ու Amazon.com կայքը:




























