ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի ավիացիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի բնակելի շրջանի ուղղությամբ՝ գործի դնելով արգելված սպիտակ ֆոսֆոր։ Հարձակման հետեւանաքվ զոհվել է 3 մարդ, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ հարվածը հասցրել են Աս Սուար շրջանին։ «Աղբյուրները հայտնում են, որ հարձակման հետեւանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 5-ը։ Հասցվել է նաեւ զգալի նյութական վնաս»,– ասված է գործակալության հայտարարության մեջ։




























