Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, 33-ամյա Արտակ Զ.-ն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հաղորդում տվել, որ ոմն Ջուլյա իր բնակարանից ոսկյա զարդեր է գողացել` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ոստիկանները Երեւանի Արտաշիսյան փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Ջուլիետա Ս.-ին: Նա խոստովանել, որ նոյեմբերի 1-ին եւ 8-ին Արտակ Զ.-ի բնակարանից գողացել է տարբեր տեսակի ոսկյա զարդեր, որոնց մի մասը գրավադրվել է գրավատներում, իսկ մյուսները վաճառել է եւ ստացված գումարը յուրացրել:
Պարզվել է նաեւ, որ Ջուլիետա Ս.-ն նոյեմբերի 19-ին իր մեկ այլ ծանոթի բնակարանից եւս կատարել է ոսկյա զարդերի գողություն` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:





























