«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով դատական նիստին այսօր` սեպտեմբերի 28-ին, փաստաբաններ մի մասը կրկին ներկայացել է «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք իրավունքը» գրությամբ շապիկներով:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստերի դահլիճ մտնելուց անմիջապես հետո հայտարարեց, որ հեռանում է դատական ակտ կայացնելու, թե ինչ դատական ակտի մասին է խոսքը, անհասկանալի մնաց:
Նշենք, որ այս գործով բոլոր ամբաստանյալները հեռացված են նիստերի դահլիճից` դատական կարգը խախտելու համար:




























