Հոլիվուդի աստղ Վիվյեն Լիի ընտանիքին պատկանող կալվածքը Մեծ Բրիտանիայում վաճառվում է 2,6 մլն ֆունտ սթերլինգով (3,5 մլն դոլարով), նշված է էլիտար անշարժ գույքի վաճառքով զբազվող Savills միջազգային գործակալության հաղորդագրության մեջ:

Manor Farm House-ը գտնվում է Ուիլթշիր կոմսության Զելս գյուղում եւ այժմ պատկանում է դերասանուհու թոռներին: Կալվածքի բնակելի հատվածը կազմված է առանձնատնից, որը շրջապատված է միջնադարյան քարե կառույցներով, կալվածքի տարածքում նաեւ 2 քոթեջ կա ե թենիսի խաղադաշտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հնարավոր է օբյեկտի ամբողջական վաճառք, ինչպես նաեւ 4 առանձին լոտերով, նշված է հաղորդագրության մեջ:

Դերասանուհու առաջին ամուսին Հերբերթ Լի Հոլմանը այս կալվածքը վարձակալել է 1959 թվականին, եւ Վիվյենը բազմիցս այնտեղ հյուրընկալվել է: Ավելի ուշ տունն անցել է նրանց միակ դստերը՝ Սյուզանին եւ ձեռք է բերվել նրա ընտանիքի կողմից: