Եգիպտոսի քրեական դատարանը «Մուսուլման եղբայրներ» արգելված խմբավորման հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Բադիային ցմահ ազատազրկման է դատապարտել 2013 թվականին Բենի Սուեյֆ նահանգում բռնաբարության գործով, հայտնում է «ՌԻա Նովոստի»–ն՝ վկայակոչելով եգիպտական հեռուստաընկերությանը։
Նրա հետ ցմահ ազատազրկման են դատապարտվել գործի 93 ֆիգուրանտներից եւս 15–ը։ Ավելի քան 70 մարդ մինչեւ 15 տարով ազատազրկվել է։
Խոսքը 2013–ի օգոստոսին՝ նախագահ Մուհամմեդ Մուրսին պաշտոնանկ անելուց հետո, սկսված բողոքի ցույցերի մասին է։




























