ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել Սիրիայում լարվածության գոտիների թուլացման ուղղությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Աստանայում Սիրիայի հարցով 6-րդ միջազգային հանդիպման ժամանակ լարվածության թուլացման 4 գոտիների ստեղծման պայմանավորվածություններին հետեւելու պատրաստակամությունը, այդ թվում Իդլիբ նահանգում,  հաստատվել է,»,-ասել է Պուտինը:

Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են  են Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

«Մենք Ռուսաստանի հետ միասին աջակցում ենք Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Թուրքիան կշարունակի սերտորեն աշխատել Ռուսաստանի հետ Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծումը ստանալու համար», - ասել է Էրդողանը:

 «Այսօր քննարկել ենք Սիրիայի եւ Իրաքի հարցերը: Միակարծիք ենք  Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում: Հանրաքվեն օրինական չէ», - ասել է Էրդողանը:

«Իհարկե, քննարկել ենք նաեւ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն: Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է՝ այն ներկայացված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Մենք այդ մասին պարոն նախագահի հետ արդեն խոսել ենք»,-ասել է Պուտինը: