Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ` դեկտեմբերի 10-ին նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը: Միջազգային հանրությունն այս կերպ իր հարգանքն է արտահայտում միլիոնավոր մարդկանց, որոնց համար ֆուտբոլը կենսակերպ է եւ կյանքի ոճ:
Թեեւ ֆուտբոլի հայրենիք է համարվում Անգլիան, որտեղ 1863թ. հոկտեմբերի 26-ին 11 ֆուտբոլային ակումբներ ստեղծեցին աշխարհի առաջին ֆուտբոլային ասոցիացիան, սակայն գնդակով խաղի մասին առաջին հիշատակումը հայտնի էր Քրիստոսից երկու հազար տարի առաջ Չինաստանում, որտեղ զինվորները դիմացկունության համար այսօրվա ֆուտբոլին նմանվող խաղով էին զբաղվում:
Ֆուտբոլ են խաղացել նաեւ Հին Հունաստանում եւ Հին Հռոմում, մոտ երկուս ու կես հազար տարի առաջ: Հունաստանում խաղը կոչվում էր ճակատամարտ գնդակի համար: Իսկ 8-րդ դարում Անգլիայում սաքսերը ֆուտբոլ էին խաղում ճակատամարտերից հետո. գնդակի փոխարեն օգտագործվում էին թշնամու գլուխները:





























