Ուկրաինայում Խմելնիցկիից մոտ 20-30 կմ հեռավորությամբ Կրասիլով քաղաք շրջադարձ կատարելիս ռազմական օդանավ է ընկել: Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ Օդուժի հրամատարության մամուլի կենտրոնի պետ Ռոման Յուրչիլոն:
«Այսօր մոտ 12:20-ին ուսումնական թռիչք կատարելիս Լ-39 օդանավի հետ կապն ընդհատվել է Ստարոկոնստատինով բնակավայրի շրջանում: Աղետի հետեւանքով 2 օդաչուները զոհվել են: Պատահարի վայր է մեկնել Օդային ուժերի հրամանատարության հանձնաժողովը, այնտեղ աշխատում են նաեւ փրկարարական ծառայությունները եւ իրավապահ մարմինները: Սրանք ավիացիայի ուսումնական թռիչքներ են, որոնք այսօր անցկացվել են թռիչքային ուսուցման միջոցառումների ծրագրով: Գրեթե ամեն օր այսպիսի թռիչքներ են կատարվում»,- հայտարարել է Յուրչիլոն:
Ներկայումս օպերատիվ-քննչական գործողություններ են կատարվում: Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:




























